Գալիֆորնիոյ Կլենտէյլ քաղաքին մէջ հայազգի երկու եղբայրներ՝ 20ամեայ Ալեքս Բազինեան եւ անոր 15ամեայ եղբայրը՝ Նարեկ Բազինեան, իրենց կեանքը վտանգի տակ դնելով 6 տարեցներ փրկեցին հրդեհի…
Գալիֆորնիոյ Կլենտէյլ քաղաքին մէջ հայազգի երկու եղբայրներ՝ 20ամեայ Ալեքս Բազինեան եւ անոր 15ամեայ եղբայրը՝ Նարեկ Բազինեան, իրենց կեանքը վտանգի տակ դնելով 6 տարեցներ փրկեցին հրդեհի մատնուած խնամքի հաստատութենէ մը։
Դէպքը պատահեցաւ 11 Սեպտեմբերին, Մաունթըն Սթրիթի վրայ, տարեցներու խնամքի հաստատութեան մէջ։ Երբ եղբայրները նկատեցին հրդեհը, շէնքէն դուրս գտնուող բուժքոյր մը օգնութիւն կը կանչէր։ Հասկնալով, որ ներսը տարեցներ մնացած են, անոնք անմիջապէս օգնութեան փութացին։
Նարեկ նախ փորձեց պարտէզի ջրելու խողովակով հակազդել բոցերուն։ Սակայն երբ կրակը սկսաւ արագ տարածուիլ եւ ներսէն օգնութեան կանչեր լսուեցան, երկու եղբայրները որոշեցին մտնել շէնք։
Ներսը կը գտնուէին 2 բուժքոյր եւ 6 տարեցներ, որոնց մեծ մասը ի վիճակի չէր ինքնուրոյն քալելու։ Ալեքս եւ Նարեկ, բուժքոյրերուն եւ օգնութեան հասած երկու դրացիներու հետ, մէկ առ մէկ դուրս բերին տարեցները՝ թանձր ծուխի եւ տարածուող բոցերու մէջէն։
Բոլոր տարեցները անվտանգ դուրս բերուեցան եւ փոխադրուեցան շէնքին դիմացի պարտէզը։ Վերջին անձը դուրս հանելէն անմիջապէս ետք շէնքէն ուժեղ պայթում մը լսուեցաւ։ Հրշէջներու սկզբնական գնահատումով՝ հաւանաբար պայթած էր թթուածինի պալոն մը, որուն հետեւանքով շէնքին մէկ մասը փլուզուեցաւ։
Երկու եղբայրները դարձան օրուայ հերոս. թէ՛ լրատու գործակալութիւնը, թէ՛ հեռատեսիլի կայաններ իրենց հաղորդումներուն մէջ գովեստով անդրադարձան Բազինեան եղբայրներու մարդասիրական սխրանքին։
| # | Наименование новости | Тональность | Информативность | Дата публикации |
|---|---|---|---|---|
| 1 | «ԵՐԲ ԵԿԵՂԵՑԻՆ ԿԸ ՎԻՐԱՒՈՐՈՒԻ, ԱՅԴ ՑԱՒԸ ԿԸ ԴՊՉԻ ԱՄԲՈՂՋ ԱԶԳԻՆ» | 0 | 9.44 | 07-08-2026 |
| 2 | При взрыве в центре Афин погибли туристы из США и пожилая пара | 0 | 14.22 | 27-09-2026 |
| 3 | 'Sepehr, my son, where are you?': Footage shows Iranian father's desperate search for his son in hellish aftermath of regime's crackdown on protesters | 0 | 7.07 | 26-09-2026 |
| 4 | UK terror plot: All five suspects released on bail | 0 | 7.35 | 28-09-2026 |
| 5 | ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻՆ՝ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻ ՀՈԳԵՒՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԻՒՆԸ | 0 | 13.13 | 14-08-2026 |
| 6 | Մելքոնեան վարժարանի փակ դռներուն առջեւ՝ յիշողութիւն մը եւ մեծ կորուստի մը ցաւը. Մակի Նշանեանի գրառումը | 0 | 9.03 | 22-09-2026 |
| 7 | Two brothers who killed 'deeply loved father', 41, and injured his nine-year-old son while racing each other home are jailed | 0 | 20.41 | 07-08-2026 |
| 8 | Briton and wife killed in Athens building collapse – reports | 0 | 10 | 26-09-2026 |
| 9 | Взрыв газа в центре Афин унес жизни шести человек, включая туристов | 0 | 6.4 | 27-09-2026 |