Вход на сайт

Просмотр новости

Найдите то, что Вас интересует

Մելքոնեան վարժարանի փակ դռներուն առջեւ՝ յիշողութիւն մը եւ մեծ կորուստի մը ցաւը. Մակի Նշանեանի գրառումը

Дата публикации: 22-09-2026 21:17:22

«Արեւելք»ի ընթերցողներէն՝ Մակի Նշանեան, օրերս Նիկոսիա կատարած իր այցելութեան ընթացքին, չկրցաւ անտարբեր անցնիլ քաղաքի հայկական կառոյցներուն կողքով։ Ան այցելեց Նարեկ վարժարանը, Սուրբ Աստուածածին եկեղեցին եւ…

Основное содержимое страницы с новостью.

«Արեւելք»ի ընթերցողներէն՝ Մակի Նշանեան, օրերս Նիկոսիա կատարած իր այցելութեան ընթացքին, չկրցաւ անտարբեր անցնիլ քաղաքի հայկական կառոյցներուն կողքով։ Ան այցելեց Նարեկ վարժարանը, Սուրբ Աստուածածին եկեղեցին եւ Մելքոնեան վարժարանը՝ կիսուելու համար իր անձնական յիշողութիւններով եւ Մելքոնեանին կապուած ընտանեկան պատմութեամբ։

Օրերս այցելեցի Նիկոսիա։ Չէի կրնար այդ քաղաքէն անտարբեր անցնիլ՝ առանց այցելելու հայկական կառոյցները՝ Նարեկ վարժարանը, Սուրբ Աստուածածին եկեղեցին եւ, ի հարկէ, Մելքոնեան վարժարանը։

Մելքոնեան վարժարանը տարիներ շարունակ եղած է հայկական կրթութեան եւ մշակոյթի կարեւոր կեդրոն մը՝ կրթելով ու դաստիարակելով բազմաթիւ հայ մտաւորականներ, ուսուցիչներ, խմբագիրներ եւ հայ մշակոյթի նուիրեալ գործիչներ։

Անոնցմէ մէկը եղած է նաեւ իմ մօրեղբայրս՝ Նշան Շահէնը՝ բանաստեղծ, չորս բանաստեղծական գիրքերու հեղինակ, որոնցմէ մէկը գրած է Մելքոնեան վարժարանին մէջ ուսանած տարիներուն։

Հետագային հայրենադարձած է Հայաստան եւ աշխատած Հայաստանի հեռուստատեսութեան մէջ՝ որպէս հաղորդավար։

Այսօր, սակայն, այս պատմական կրթօճախին առջեւ կանգնելով, սիրտս կը լեցուի ցաւով։ Դռները փակ են, իսկ տարածքը՝ լուռ։

Ու չեմ կրնար չմտածել՝ որքա՜ն եւս մտաւորականներ, ուսուցիչներ, գրողներ եւ հայ մշակոյթի գործիչներ կրնար արտադրել այս վարժարանը, եթէ անոր դռները չփակուէին։

https://arevelk.am/articles/melqvonean-varzharani-phak-drnervoun-arjeu-yishvoghvouthiun-my-eu-mets-kvorvousti-my-cauy-maki-nshaneani-grarvoumy?fbclid=IwY2xjawUfz1hwZG9mBWV4dG4DYWVtAjExAHNydGMGYXBwX2lkEDIyMjAzOTE3ODgyMDA4OTIAAR4KJBmzoTiWVCAUtEOT5A6ue6VI6azYwJlLfSQixMgaIhIsxGyYJ5pS8JvsRA_aem_dVrASVJ8OqpsxgJe-s9Qjw

Схожие новости

#Наименование новостиТональностьИнформативностьДата публикации
1 Comment on ՄԱԿ-ի ամբիոնը, Էրդողանը և Հայաստանի փակ սահմանը. Արամ Սարգսյան by Սարգիս Զեյթունյան 01024-09-2026
2 Comment on Արդյո՞ք Փեզեշքյանն ու Թրամփը ՄԱԿ-ում միմյանց կհանդիպեն by Ռուբինա Օհանեան 09.1824-09-2026
326 сентября паломники Вачского благочиния посетили Макарьевский монастырь .Узнали его ...08.6828-09-2026
4ԷՐՎԱՊ-Ի ԴՌՆԲԱՑ ԺՈՂՈՎԸ – ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՀԱՇՈՒԵՏՈՒՈՒԹԵԱՆ ՊԱՀԱՆՋ016.0625-08-2026
5ՀԱՅ ԵՂԲԱՅՐՆԵՐ ՎԵՑ ՏԱՐԵՑՆԵՐ ՓՐԿԵՑԻՆ ԿԼԵՆՏԷՅԼԻ ՀՐԴԵՀԷՆ010.3915-09-2026
6 Comment on Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, թե «հայերն ու ադրբեջանցիները խաղաղ գոյակցության դարերի փորձ ունեն», չի դիմանում նույնիսկ նվազագույն քննադատությանը. Ստեփան Հասան-Ջալալյան by Հայ մարդ 06.426-09-2026
7Varázslatos erdei túrák a Mecsekben, amelyeket idén ősszel ki kell próbálnod08.9828-09-2026
8«Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան08.3109-08-2026
9Нетаньяху тайно посетил арабскую страну014.6527-09-2026
10Netanyahu crosses Canadian airspace with an arrest warrant in effect06.0525-09-2026

Классификация: . Схожих патентов: 0. Схожих новостей: 10. Тональность: 0. Информативность: 9.03. Источник: hyetert.org.