Երէկ, Երեւանի մէջ տեղի ունեցաւ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուներու խորհուրդի ժողովը: «Արմէնփրէս»ի հաղորդումներով, նիստի ընթացքին հաստատուեցան հիմնադրամի զարգացման նոր ռազմավարական ուղղութիւնները, որոնք կը թիրախաւորեն յառաջիկայ…
Երէկ, Երեւանի մէջ տեղի ունեցաւ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուներու խորհուրդի ժողովը: «Արմէնփրէս»ի հաղորդումներով, նիստի ընթացքին հաստատուեցան հիմնադրամի զարգացման նոր ռազմավարական ուղղութիւնները, որոնք կը թիրախաւորեն յառաջիկայ երեք տարուան ժամանակաշրջանը:
Հայաստանի Հանրապետութեան նախագահ Վահագն Խաչատուրեան, որ կը գլխաւորէ նաեւ հիմնադրամի հոգաբարձուներու խորհուրդը, ժողովի սկիզբին հանդէս եկաւ ողջոյնի խօսքով մը: Նախագահ Խաչատուրեանի կողքին էին երկրի պետական աւագանիի գլխաւոր դէմքերը՝ ներառեալ Ազգային ժողովի նախագահ Ռուբէն Ռուբինեան եւ վարչապետ Նիկոլ Փաշինեան:
Հիմնադրամի գործադիր տնօրէն Արամայիս Աւետիսեան յայտնեց, որ Հոգաբարձուներու խորհուրդին կողմէ հաստատուած ռազմավարական ուղղութիւնները նպատակ ունին հիմնադրամի գործունէութիւնը կառուցել երկարաժամկէտ ծրագրաւոման, արդիւնաւէտ կառավարման եւ արդիւնքներու չափելիութեան սկզբունքներուն վրայ: Ան ընդգծեց, որ այս նոր ռազմավարութիւնը համատեղ աշխատանքի արդիւնք է եւ այս կապակցութեամբ շնորհակալութիւն յայտնեց հոգաբարձուներու խորհուրդին կողմէ ցուցաբերուած վստահութեան համար:
Հոգաբարձուներու խորհուրդի կողմէ ընդունուած որոշումներով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի պարագային կը սկսի հաստատութենական զարգացման նոր փուլ մը՝ կեդրոնանալով աւելի ուժեղ կազմակերպման կարողութիւններու, յստակ պատասխանատուութեան եւ թափանցիկ կառավարման, նաեւ կայուն ազդեցութեան ապահովման ծրագրերու վրայ:
| # | Наименование новости | Тональность | Информативность | Дата публикации |
|---|---|---|---|---|
| 1 | HRW: Armenian prisoners in Azerbaijan report rights violations | 0 | 10.39 | 23-09-2026 |
| 2 | Ermenistan ve Türkiye’nin düzenleyici kurumlarının temsilcileri yayıncılık alanındaki gelişmeleri ve güncel zorlukları görüştü | 0 | 9.31 | 18-09-2026 |
| 3 | Pashinyan, Erdogan discuss normalization, regional cooperation | 0 | 13.2 | 24-09-2026 |
| 4 | ERVAB-Ի ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԺՈՂՈՎԸ | 0 | 8.67 | 16-09-2026 |
| 5 | Comment on ՄԱԿ-ի ամբիոնը, Էրդողանը և Հայաստանի փակ սահմանը. Արամ Սարգսյան by Սարգիս Զեյթունյան | 0 | 10 | 24-09-2026 |
| 6 | ԷՐՎԱՊի ժողովի լոյսին տակ – 5 | 0 | 9.72 | 01-09-2026 |
| 7 | В МИД Армении заявили о приверженности углублению партнерства с ЕС | 0 | 8.67 | 28-09-2026 |
| 8 | ԷՐՎԱՊ-Ի ԴՌՆԲԱՑ ԺՈՂՈՎԸ – ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՀԱՇՈՒԵՏՈՒՈՒԹԵԱՆ ՊԱՀԱՆՋ | 0 | 16.06 | 25-08-2026 |
| 9 | HRW: Azerbaycan’daki Ermeni tutuklular hak ihlallerine maruz kaldıklarını bildiriyor | 0 | 11.63 | 23-09-2026 |
| 10 | ԱՐԻ ԱԼԻՃԻԵԱՆԷՆ ՀԱՐԻՒՐԱՄԵԱԿԻ ՁՕՆ՝ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՒԵՏԻՍԵԱՆԻՆ | 0 | 8.21 | 15-09-2026 |