«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում։ Մասնավորապես, ArmLur.am-ին հասած տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտե են հրավիրել և հարցաքննել ԱԱԾ մեկուսարանում գտնվող Գագիկ Ծառուկյանի դստերը՝ Էմմա Ծառուկյանին։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին նրա ցուցմունքների բովանդակությունը չենք հրապարակում։
ArmLur.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ քննիչը դատարանից պահանջել և ստացել էր սպանված հոգևոր հովիվ Սողոմոն Վլասյանի հեռախոսը։ Հեռախոսում առկա են եղել նամակագրություններ և տարբեր խոսակցություններ Սողոմոն Վլասյանի ու նրա կողմից հաղորդություն ստացած անձանց միջև։
Հիշեցնենք՝ 2023 թվականի ապրիլի 30-ին Երևանում՝ Մյասնիկյան 2 հասցեի շենքի մոտ, հրազենային կրակոցներով սպանվել է «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության հոգևոր հովիվ Սողոմոն Վլասյանը։ Սպանությունից ավելի քան երեք տարի անց քրեական գործը նոր շրջադարձ է ստացել։
Օգոստոսի 8-ին ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին, իսկ օգոստոսի 9-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Ըստ Քննչական կոմիտեի՝ անձնական շարժառիթ է եղել, և Աբրահամյանը որոշել է Վլասյանին սպանել ոչ թե անձամբ, այլ իր անվտանգության աշխատակից Գեղամ Հակոբյանի միջոցով։
Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-րդ և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով՝ պատվերով սպանություն կատարելուն դրդելու համար»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
| # | Наименование новости | Тональность | Информативность | Дата публикации |
|---|---|---|---|---|
| 1 | «Հրապարակ»․ Ինչու է ՔՊ-ն «դիվոտել» | 0 | 10 | 18-08-2026 |
| 2 | «Ժողովուրդ». Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին | 0 | 10 | 18-08-2026 |
| 3 | «Հրապարակ»․ Թաղապետն ու ստվերային թաղապետը. նա Ավինյանի նախկին վարորդն է | 0 | 10 | 18-08-2026 |
| 4 | «Ժողովուրդ». Իրավապահ համակարգում նոր փոփոխություններ․ քննարկվում է նաև ՔԿԾ պետի հեռացումը | 0 | 10 | 18-08-2026 |
| 5 | Պաշտոնանկություն ԱԽՔ գրասենյակում. Ալեն Սիմոնյանն ազատվո՞ւմ է Արմեն Գրիգորյանի կադրերից | 0 | 10 | 17-08-2026 |
| 6 | ՄԱՐԱԼ ԿԱՐՊԻՍԻ «ՓՈԹՈՐԻԿ ՄՈԹՈՐԻԿ»Ը՝ ՄԱՆԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԶՈՒԱՐԹ ՈՒ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՊԱՏԿԵՐՆԵՐՈՎ | 0 | 6.87 | 20-10-2026 |
| 7 | «Բոշա-փչացած» խոսույթին պետք է վերջ տրվի. Մինասյան | 0 | 10 | 18-08-2026 |
| 8 | Գագիկ Ծառուկյանի դստերը՝ Էմմա Ծառուկյանին հարցաքննության են կանչել. մամուլ | 0 | 10 | 18-08-2026 |
| 9 | «Հրապարակ»․ Հիմա Արմեն Գրիգորյանի նեղանալու հերթն է. հույս ուներ, որ Փաշինյանն ավելի ազդեցիկ պաշտոն կառաջարկի | 0 | 10 | 18-08-2026 |
| 10 | Հայաստանի շահե՞րը, թե՞ հայկական շահերը․ Եղոյանն ու Մանուկյանը վիճեցին սփյուռքի դերի և նշանակության շուրջ | 0 | 8.62 | 18-08-2026 |